Կարեն Կարապետյանը դարձավ «Չէին սպասում» հաղորդման վարողը
ԲլոգոսֆերաԿարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արդեն երկար տարիներ է ինչ Հ2 հեռուստաալիքով հեռարձակվում է «Չէին սպասում» կամ «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը:
Այս հաղորդումը պատահական չհիշեցի: Այնպիսի տպավորություն է, որ նոր վարչապետը մեր օրենսդիր և գործադիր իշխանությունների համար դարձավ, բառիս բուն իմաստով «Չէին սպասում» հաղորդման վարողը: Երբ ինչ որ մեկը դուռը թակեց, իսկ կիսամերկ և խալաթով քնաթաթախ մեր չինովնիկները այդպես էլ չհասկացան թե ով և ինչու է այս ժամին իրենց դռան զանգը տալիս: Եվ հիմա նրանք բոլորը ստիպված են ցույց տալ «հաղորդավարին» թե ինչեր ունեն իրենց հյուրասենյակներում, ննջարաններում, լոգարաններում և, հատկապես, խոհանոցներում»: