Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն 

Սփյուռքահայ բարերարների չորս ընտանիք աջակցում է Խաչարձանին

Գիտություն և Մշակույթ

Տավուշի մարզի Խաչարձան համայնքում սեպտեմբերի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացել է գյուղի նորակառույց մարզահամալիրը, խմելու ջրի վերակառուցված համակարգն ու նորաստեղծ պուրակը: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախորդ տարիներին Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների միջոցներով այստեղ կառուցել է բուժկետ, հանդիսությունների սրահ, վերակառուցել համայնքի դպրոցը, հիմնել է ջերմոցներ (Ավստրալիայի տեղական մարմին): Միաժամանակ, խաչարձանցիներից շատերը Հիմնադրամի սոցիալական աջակցման եւ գյուղատնտեսական ձեռնարկների շահառուներ են: Այս ծրագրերը էապես խթանում են գյուղի համընթաց զարգացումը եւ կայուն եկամտի հնարավորություններ ստեղծում տնտեսությունների համար:

Բացման հանդիսությունը կայացավ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, բարերար արգենտինահայ Կալչիյան, Ավագյան, Թերզյան, Անաք ընտանիքների եւ սփյուռքից ժամանած ավելի քան չորս տասնյակ հյուրերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լեւոն Սարգսյանը եւ Կարեն Ադամյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, պաշտոնյաներ, հյուրեր:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր սփյուռքահայ բարերարների ներդրումը Խաչարձան համայնքում արդեն իսկ գերազանցում է 500 միլիոն դրամը: Մեր ցանկությունը մեկն է, որ մեր գյուղերի բնակիչները մնան ու շենացնեն իրենց հողը»,- ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տոնական օրը հիշարժան էր նաեւ նրանով, որ բարերարների մասնակցությամբ ու հովանավորությամբ այդ օրը մկրտվեց համայնքի 130 բնակիչ: Համայնքին ուղղված իր մաղթանքի խոսքում Սրբազան հայրը կարևորեց հոգևոր կրթության դերը հայ ընտանիքում:
Ջրամատակարարման համակարգի վերակառուցման եւ ներքին ցանցի կառուցման շնորհիվ համայնքի 146 տնտեսություններն արդեն ունեն շուրջօրյա ջրամատակարարում: Կենսական այս ծրագիրն իրագործվել է Ավագյան, Կալչիյան եւ Թերզյան ընտանիքների միասնական օժանդակությամբ:

Նորակառույց մարզահամալիրն էլ կյանքի է կոչվել Թերզյան ընտանիքի հովանավորությամբ՝ ի հիշատակ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մարիա Թերզյանի: «Դուստրս՝ Մարիան, երեք երազանք ուներ, որոնցից մեկը հայաստանցի իր հասակակից երեխաներին օգնելն էր: Այսօր, տեսնելով այս գեղեցիկ մարզահամալիրը, կարող եմ ասել, որ նրա այդ երազանքը իրականացել է»,-իր հուզառատ խոսքում նշեց Քրիստինե Թերզյանը:

ժամանակակից այս կառույցը՝ դահլիճով, հանդերձարաններով, ցնցուղարաններով, կահավորված ու համալրված սպորտային գույքով, կծառայի մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի խաղերին եւ մարզասարքերով պարապմունքներին: Համալիրի պայմանները հնարավորություն են տալիս հյուրընկալել նաեւ մարզային միջոցառումներ: Կից կառուցվել է բացօթյա սպորտհրապարակ, որտեղ իրենց ֆիզիկական պատրաստվածության դասերը կանցկացնեն գյուղի դպրոցականները:
Նորաստեղծ պուրակը, որը հովանավորները «Հավատքի պուրակ» են անվանել, կառուցվել է Անաք ընտանիքի միջոցներով՝ ի հիշատակ իրենց հոր՝ Սարգիս Այվազիան Անաքի, եւ խորհրդանշում է գյուղի առաջընթացը: Կանաչ տարածքը՝ համալրված նստարաններով հարմարավետ պայմաններ է ստեղծում գյուղացիների հանգստի ու ժամանցի համար: Հանդիսության օրը նշանավորվեց նաեւ պուրակի նորակերտ խաչքարի բացմամբ:

Խաչարձանը գտնվում է Գետիկ գետի ափին: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: Գյուղն ունի ավելի քան 420 բնակիչ, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված