Առողջապահության նոր նախարարի անունն արդեն հայտնի է․ «Առավոտ»
Հասարակություն«Առավոտ» օրաթերթը գրում է․
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է։ Թերթի տեղեկություններով՝ Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։
Լևոն Ալթունյանը թերթի հետ զրույցում այս լուրերը չհերցեց։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։