ԱՄՆ զինծառայողները Իրաքում ԻՊ-ի գրոհայինների դեմ սպիտակ ֆոսֆորով արկեր են կիրառել
ԱշխարհԱմերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու հանգամանքը, սակայն չեն մանրամասնել նման գործողության նպատակը: Այս մասին հայտնել է Washington Post-ը:
Սպիտակ ֆոսֆորով արկ օգտագործելու ենթադրություններն արվել են Պենտագոնի կայքում տեղադրված լուսանկարից, որում երևում են այդ նյութով պատված արկերը:
«Կոալիցիայի ուժերն այդ արկերն օգտագործում են զգուշությամբ և զինված հայկամարտությունների բոլոր օրենքներին համապատասխան: М825А1 արկերն օգտագործվում են շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչություն չկա և միշտ չէ, որ օգտագործվում են թշնամու ուժերի դեմ»,- պարբերականի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Սկրոկան: