Քերին Ռուսաստանին կոչ է արել Հալեպի իրադրության վերաբերյալ աշխարհին լավ օրինակ ցույց տալ
ԱյլՍիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը անընդունելի է: Վաշինգտոնում համարում են, որ Ռուսաստանը պետք է աշխարհին օրինակ ցույց տա ուղղված իրավիճակի բարելավմանը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մեդֆորդ քաղաքում (Մասաչուսեթս նահանգ)' ԵՄ արտաքին գործերի քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ:
«Հալեպում տեղի ունեցողն անընդունելի է: Այն պարզապես չափազանց է: Եթե մարդիկ լրջորեն ցանկանում են այդ պատերազմի խաղաղ ելք, ապա նրանք պետք է դադարեն անմեղ կանանց և երեխաներին ռմբակոծելը, դադարեցնեն ջրի մատակարարման ընդհատումը և միջնադարյան մեթոդներով պաշարում կազմակերպելը»,- նշել է Քերին:
Նա նաև կոչ է արել «աշխատանքը կարգավորել միջազգային հանրության հետ' մարդկանց խաղաղություն բերելու նպատակով, որոնք սովահար են լինում ու ցանկանում են ստանալ կյանքի այնպիսի շանս, որ նրանց վրա երկնքից չթափեն քիմիական և բռնկվող ռումբեր, և չռմբակոծվեն առանց տարբերություն դնելու»:
«Եվ Ռուսաստանը պետք է օրինակ ցույց տա, այլ ոչ թե ստեղծի անընդունելի նախադեպ ողջ աշխարհի համար»,- ավելացրել է նա: