Լևոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը
ՍպորտՄիխայիլ Տալի մեկնարկող հուշամրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կկատարի հիմնական մրցաշարի վիճակահանության դեր, տեղի կունենան սեպտեմբերի 25-ին:
Ինչպես տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, այս տարի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին և Չաո Լին: