Բասկերի երկրում խորհրդարանական ընտրությունները շահել են աջ ազգայնականները
ԱշխարհԲասկյան ազգայնական կուսակցությունը կարողացել Է պահպանել առաջատարի դիրքը Իսպանիայի ինքնավար հանրակցության՝ Բասկերի երկրի խորհրդարանում, ինչի մասին վկայում են ձայների 95 տոկոսի հաշվման պաշտոնական տվյալները:
Բասկյան աջ ազգայնական կուսակցությունը (PNV) ստացել Է 29 մանդատ, նրա օգտին քվեարկել Է ընտրողների 37 տոկոսը: 75-տեղանոց խորհրդարանի նախորդ կազմում բասկյան աջ ազգայնականներն ունեին 27 մանդատ: Դա նշանակում Է, որ PNV-ի առաջնորդ Ինիգո Ուրկուլյուն բլոր հնարավորություններն ունի պահպանելու Բասկերի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը, բայց աջ ազգայնականներին հարկ կլինի բանակցություններ վարել կոալիցիաների շուրջ:
Երկրորդ տեղն զբաղեցրել են EH Bildu-ի ձախ ազգայնականները՝ 17 մանդատով (ձայների 21,5 տոկոսը): Երրորդ տեղում Ekarrekin Podemos-ն Է (կոալիցիա, որի մեջ մտնում են Podemos-ը, «Միավորված ձախերը» եւ կանաչների Equo կուսակցությունը)՝ 11 մանդատով (ձայների 14,8 տոկոսը):
PNV, EH Bildu եւ Ekarrekin Podemos-ը հանդես են գալիս Բասկերի երկրի ինքնակառավարման ընդլայնման, ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ սոցիալական հարցերի լուծման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: