Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան Ղուկասյան 

Սկանդալային դեպք՝ Արթիկի թիվ 2 դպրոցում

Հրապարակումներ

ԼՈՒՐԵՐ.com-ն ահազանգեր է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տնօրեն Սուսաննա Պետոյանն աշակերտներից գումար է հավաքել։ Ըստ այդ նույն ահազանգերի՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորեղբոր աղջիկը, ով դպրոցի տնօրենն է, Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո երեխաներից 1000-ական դրամ է հավաքել՝ դպրոցը կարգի բերելու համար։ Այսինքն՝ դպրոցում արձանագրվել է դրամահավաքության դեպք։ Սակայն, մեկ ուշագրավ հանգամանք ևս կա: Արթիկում հայտարարել էին, թե իբր դպրոցը ջրհեղեղի հետևանքներից մաքրելու գործը ստանձնել է Արթիկի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը։

Նշվածի առնչությամբ կապ հաստատեցինք Արթիկի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Պետոյանի հետ։

-Տիկին Պետոյան, ձեր դպրոցից մեր խմբագրություն ահազանգել են, որ Դուք աշակերտներից 1000-ական դրամ եք հավաքել՝ ջրհեղեղի հետևանքով դպրոցին հասցված վնասները վերացնելու նպատակով։ 

-Աղջիկ ջան, ոչ մի երեխայից գումար չի հավաքվել։ Դպրոցի վերանորոգումը կատարվել է եղբորս՝ Մուշեղ Պետոյանի անձնական միջոցների հաշվին։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ամբողջ հրապարակը հեղեղվել էր ու չէր վերանորոգվում, սպորտային ժամերը չէինք կարողանում կազմակերպել, վերջում եղբայրս՝ Պետոյան Մուշեղը, բերեց ամբողջ հրապարակը սարքեց։ Դա բավական մեծ գումար արժեր։ 20 «Կամազ» հող են տարել հրապարակից, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան փող էր պետք դրա համար։ Ես կարո՞ղ էի այդքան փողը դպրոցի երեխաների հաշվին գրել։ Ես խնդրում եմ՝ ինձ ասեք, թե ով է ահազանգել։ Ինչքա՞ն կարելի է այդպես շարունակել աշխատել։

-Ծնողները դժգոհում էին, որ երեխաների հաշվին է վերանորոգվել դպրոցը, սակայն, Դուք դա ներկայացնում եք որպես Ձեր եղբոր միջոցներով արված գործ։

-Ես աշխատում եմ իմ ծանոթների հաշվին կազմակերպել ամեն ինչ։ Իշխանական ոչ մի.... Հիմա եկեք դպրոց, խնդրում եմ հարցրեք՝ ջրագիծը տրաքել էր, իմ ծանոթությունների հաշվին սարքել եմ տվել, առանց որևէ դրամի։ Եթե դուք գտնեք մի տեղ, որտեղ գումար է հավաքվել, դրամահավաք եմ արել... ախր չի կարելի էլի։ Վնասները վերականգնվում են իմ անձնական ծանոթությունների հաշվին, ոչ թե՝ դպրոցի երեխաների։ Իսկ գումարները, որոնք տետրերի ու գրքերի համար ենք հավաքում, բոլորովին դպրոցի վերանորոգմանը չեն ծառայում։

-Ներողություն, ի՞նչ տետրերի ու գրքերի մասին է խոսքը։

-Գիտեք, տետրերը, որոնք նախարարության կողմից նախատեսված են դպրոցներում օգտագործման համար։

-Հատուկ տետրերի մասի՞ն է խոսքը։

-Այո, հատուկ տետրերի մասին է խոսքը։

-Եվ դրանց համար գումա՞ր եք հավաքում։

-Այո։ Աշակերտն է դա օգտագործում։ Դրանք տալիս է կրթության վարչությունը։ Խնդրեմ՝ դուք կարող եք զանգել Սամվելին ու հարցնել՝ նախարարությունը դրանք անվճար տալի՞ս է, թե՞՝ ոչ։

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ օրենքո՞վ է դա կատարվում։ Ո՞վ է Սամվելը։

-Իհարկե։ Առանց օրենքի ես որևէ դրամ որևէ երեխայից չեմ հավաքում։ Մենք իրենց մոտ գրանցված ենք։ Դուք կարող եք ստուգել Մարտիրոսյան Սամվելի խանութում։ Ես վերցրել եմ տետրերը և դրա հաշիվը պետք է ծնողները հավաքեն, որ ես տանեմ մուծեմ։ Ես խնդրում եմ՝ գնացեք, ստուգեք։ Իսկ մնացածը կարող եք գալ դպրոցում ճշտել, թե ես ինչ միջոցներով եմ կատարում աշխատանքները։

Տնօրենի խոսքից պարզվեց, որ դպրոցում, այնուամենայնիվ, դրամահավաք կազմակերպվել է։ Երեխաներին պարտադրել են ինչ-որ հատուկ տետրեր գնել, որոնք տնօրենն անում է գավառական մեթոդով։

Կապ հաստատեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, ով մեզ փոխանցեց հետևյալը. «Հիմնական դպրոցում ընդհանրապես պարտադիր տետր հասկացություն չկա։ Ավագում մի քիչ պրոբլեմ կա այն առումով, որ լավ տետրեր կան, որոնք ամբողջ տարին իրենք կարողանում են օգտագործել, իրենց շատ պետք է գալիս նույնիսկ ընդունելության քննությունների ժամանակ՝ որպես տեստեր։ Դրանք հատուկ մեթոդաբանությամբ վարժ կազմված տետրեր են, որոնք ուսուցիչները չեն կարող կազմել։ Շատ հաճախ ծնողների հետ համաձայնեցվում է և ամբողջ տարվա համար դրանք գնում են։ Բայց ասում եմ՝ դա պարտադիր չէ։ Պարտադրանք հասկացություն, բացի դասագրքից, դպրոցում ոչ մի բան գոյություն չունի։ Ծնողների համաձայնությամբ որոշ բաներ գնվում են։ Օրինակ, դասվարներ կան, որոնք իրենցից հնարում են, որ շատ լավ կլինի նման տետրեր էլ լինեն։ Ծնողներն էլ եթե գնում են, մենք այդտեղ բան չունենք ասելու։ Այս ամենը պարտադրանք չէ, էլի եմ կրկնում»,- պարզաբանեց Նարինե Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ դպրոցի տնօրենը կա՛մ լրատվամիջոցին խաբում է, կա՛մ օրենքից տեղյակ չէ, կամ էլ զբաղվում է անօրինական դրամահավաքով, Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Զանգեք այդ դպրոցի տնօրենին, փոխանցեք, որ տիկին Հովհաննիսյանն ասում է՝ պարտադրանք տետր հասկացություն գոյություն չունի։ Իմ բառերը փոխանցեք նրան։ Պետք է հասկանալ, թե ինչ են անում, չի կարելի։ Եթե պարտադրանք լիներ, մի հատ գրություն կգրեինք, բայց մենք միայն դասագրքերի շրջաբերական ենք արել ու նախարարի հրաման, ուրիշ այլ թուղթ իր ձեռքը չենք տվել։ Ինչպե՞ս է լինում, որ էսօր զանգես մի բան ասես՝ արա, կասի՝ թուղթ տվեք, որ անեմ։ Հիմա հանկարծ, առանց մեր շրջաբերականի, ինքը որոշել է տե՞տր առնել։ Պարտադրանքը բանավոր չի լինում, այն անպայման գրավոր է լինում։ Թող թուղթ տա, որ մենք իրեն դա պարտադրել ենք։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան անել»։

Հանրակրթության վարչության պետը շեշտեց. «Դա շատ անօրինական է, խնդրում եմ՝ արագ արգելեք դա։ Չի կարելի։ Կտրուկ ասում եմ»։

Վերջում մեկ նկատառում անենք։ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց «իսկ գումարները, որոնք տետրերի ու գրքերի համար ենք հավաքում, բոլորովին դպրոցի վերանորոգմանը չեն ծառայում»։ Սա ինքնին խոսում է այն բանի մասին, որ ինչ-որ պարտադիր տետրեր գնելու համար աշակերտների ծնողներից հավաքված գումարն ուղղվել է հենց դպրոցի վերանորոգման աշխատանքներին, ու դա ներկայացվել է որպես Մուշեղ Պետոյանի կողմից արված բարեգործություն։

Քրիստինա Ա.

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)
Ամենադիտված