Զլատանը սպառնում էր կոտրել ոտքերս, եթե չկազմակերպեմ Պոգբայի տեղափոխությունը «Յունայթեդ»
ՍպորտՖուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է Պոլ Պոգբայի տեղափոխության ժամանակ Զլատան Իբրահիմովիչի արձագանքի մասին:
«Զլատանն ինձ ասաց. «չփորձես կազմակերպել Պոգբայի տեղափոխությունը մեկ այլ ակումբ, այլապես ոտքերդ կկոտրեմ»:
Պոգբան դեռ իր տեղը պետք է գտնի թիմում: Ինքս ցանկանում եմ նրան տեսնել ձախ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Նա այդ դիրքում խաղալու ֆիզիկական և տեխնիկական ցուցանիշներ ունի: Պոգբան այդ դիրքում անկասելի կլիներ: Բայց որոշում կայացնողը Մոուրինյուն է»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: