Վրաստանում խոստացել են ձերբակալել Սահակաշվիլիին, եթե նա հայտնվի երկրում
ՎրաստանՎրաստանի սահմանը հատելու դեպքում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կձերբակալվի: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին:
Սահակաշվիլին վերջերս վրացական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների էկզիթ-պոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինքը կժամանի Վրաստան, իսկ ընտրություններից մի քանի օր առաջ իր շտաբը կբացի Թուրքիայում՝ հանրապետության հետ սահմանին:
Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը թեկնածու է առաջադրված Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում, իր կողմնակիցների հետ ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ Վրաստան իր ամուսնու վերադարձն «անխուսափելի է»:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է Մղեբրիշվիլին, նախկին նախագահը կձերբակալվի Վրաստանում հայտնվելու դեպքում, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված հանցագործությունների համար:
Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարն է: Նա զրկված է Վրաստանի քաղաքացիությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: