Յուրգեն Կլոպը` «Բավարիայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածու
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավանական է ապագայում գլխավորի Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հաղորդում է Sunday Express-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն նման բան տեղի կունենա, երբ մյունխենյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռանա ակումբից:
«Բավարիայում» շատ բարձր են գնահատում Յուրգենին: Նա առաջինը կլինի մեր ցանկում, երբ սկկսենք նոր գլխավոր մարզիչ փնտրել ակումբի համար»,- ասել է գերմանական ակումբի ներկայացուցիչը: