«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին 

Ջաղինյանին մնացել են հաշված օրեր…

Վերլուծական

Արդեն մի քանի օր է, ինչ հանրության տարբեր շրջանակների, ինչպես նաև զանազան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական հեռուստաընկերության՝ «Հ1»-ի եթերով թողարկվող «Ամենակարող երգիչը» մեդիա նախագիծը, որի շուրջ բարձրացած աղմուկն այնքան բարձր է ստացվել, որ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի վերջն է, կործանվում ենք բոլորս, իսկ հայոց վեհ մշակույթն էլ ուր որ է կիջնի, ինչպես ասում են, պլենտուզային մակարդակի: Բայց հասկանալու համար, թե հատկապես ինչը կարող է իրական պատճառ հանդիսանալ նմանօրինակ աղմուկի՝ բարձրացված հատկապես «Հ1»-ի և դրա ղեկավարի՝ Ռուբեն Ջաղինյանի շուրջ, հարկավոր է, ինչպես միշտ դրսևորել անհրաժեշտ խորաթափանցություն, խորամուխ լինել երկրում ընթացող կոնկրետ պրոցեսների էության մեջ ու սթափ գնահատել իրավիճակը. կասկած չի կարող լինել այն բանում, որ «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ բարձրացած աղմուկը, կոպիտ ասած, արհեստական է, որ շատ ավելի խորը գնացող նպատակներ ունի, քան, ասենք, հայկական ժամանակակից մշակույթը նույն ռաբիսից կամ ցածրաճաշակ երաժշտությունից զտել-մաքրելն է:

Պետք է նկատենք, որ վերջին տարիներին Ռուբեն Ջաղինյանը «Հ1»-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրել է իր հարազատ «Շարմ» հոլդինգին՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով. սա հանրահայտ էր շատ վաղուց: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի ոչ ոք չէր նկատում այս ամենը, ինչո՞ւ էին լռում… Ի՞նչ է՝ Սպիտակցի Հայկո՞ն պետք է գլխի գցեր, թե ինչ է կատարվում…

Ասում են՝ պատահականություններ չեն լինում: Ինչ խոսք՝ դժվար է այս միտքը վիճարկել հատկապես այն ամենի համատեքստում, ինչ տեղի է ունենում ներկայումս հայկական մեդիա դաշտում, երբ ակամա ականատես ենք դառնում դաշտի վերաբաշխման.

«Հ1»-ի շուրջ բարձրացած աղմուկը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ: Չպետք է մոռանալ, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է դարձել Ալեքսան Հարությունյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, նախքան դիվանագիտական աշխատանքի անցնելը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է եղել՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմակիցը:

Ասել կուզի՝ Հարությունյանը մեկն է, ով բավական մեծ խանդով է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է «Հ1»-ում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ այսուհետ անելու է ամեն բան՝ այն իր կատարյալ վերահսկողության տակ առնելու համար. Ջաղինյանը Հարությունյանի պլաններում ոչ մի կերպ չի տեղավորվում, ու հիմա նույն Հարությունյանի համար խիստ արդիական է դարձել Ջաղինյանին խաղից դուրս հանելն ու նրան ճիշտ փոխարինող գտնելը, որի դերում, ի դեպ, ամենայն հավանականությամբ, կարող է հանդես գալ Տիգրան Հակոբյանն, ով հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է նշանակվել բոլորովին վերջերս (գերբնական հատկանիշներով օժտված պետք չէ լինել՝ հասկանալու, թե որն է դրա նպատակը): Ի դեպ՝ նկատենք, որ Տիգրան Հակոբյանը  պրոֆեսիոնալ է իր գործում  և ունի բավական դրական իմիջ:

Իսկ այն, որ «Հ1»-ը խիստ համեղ ու ազդեցություն ունեցող պատառ է, ոչ ոք կարծես չի կասկածում. սրա բյուջեն այնքան մեծ է, որ հայկական ոչ մի առաջատար հեռուստաընկերություն՝ նույնիսկ «Շանթը», «Կենտրոնն» ու «Արմենիան»՝ 3-ով միասին վերցրած, չեն կարող անգամ համեմատվել, մինչդեռ անհերքելի փաստ է, որ «Հ1»-ի լսարանն այնքան էլ մեծ չէ, ու այս հեռուստաալիքը ոչ մի կերպ չի դասվում լիդերների շարքին՝ ի տարբերություն վերոհիշյալների: «Հ1»-ը կոնկրետ քաղաքական-քարոզչական լծակ է, որին տրվում են հսկայական միջոցներ և որին տիրելը ցանկացածի երազանքն է. այն կոնկրետ գործիքակազմ է ՝սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված