Թայվանը 35,5 հազար զինվոր է մոբիլիզացրել թայֆունի հետևանքների վերացման համար
ԱշխարհԹայվանի ազգային պաշտպանության նախարարությունը 35,5 հազար զինվոր է մոբիլիզացրել կղզուն մոտեցող «Մեգի» («Նյանյույ») թայֆունի հնարավոր հետեւանքների վերացման համար: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):
Մոտեցող թայֆունը կդառնա այս տարի թվով արդեն 17-րդը, որը կմոլեգնի կղզում: Թայվանի օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ թայֆունը կղզում կմոլեգնի սեպտեմբերի 27-ին: Այժմ այն գտնվում է Հուալյանի գավառից 530 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում:
Գործակալության տվյալներով՝ գերատեսչությունն ստեղծել է օպերատիվ շտաբ թայֆունի հնարավոր հետեւանքների դեպքում օգնություն ցույց տալու համար: Հնարավոր աշխատանքների համար նաեւ մոբիլիզացվել են գրեթե 4 հազար փոխադրամիջոց, նավակներ, 14 ուղղաթիռ, 14 AAV-7 դեսանտի լողացող մեքենա, ութ V-150 զրահապատ փոխադրամեքենա:
Բացի դրանից, գերատեսչությունն ամբողջ կղզում ստեղծել է 92 զինվորական ճամբար, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ՝ թայֆունից առաջ կամ հետո տարահանման դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' AP