ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Աշոտյանի «քաղցր» սուտը

Վերլուծական

2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը խոստանում էր ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիր: Հայաստանի իշխանությունները, որպես կանոն նախընտրական փուլում «արևմտամետ» են դառնում՝ ընտրական գործընթացի նկատմամբ եվրոպական կառույցների բարեհաճությունն ապահովելու համար:

Սակայն, դա չի խանգարում, որ հետընտրական փուլում Հայաստանի իշխանությունը վերադառնա իր «բնական» վիճակին: 2013-ին հենց այդպես էլ եղավ: Մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի իշխանությունները հասկացան, որ մեր երկրի «փրկության բանալին» ոչ թե անհասանելի եվրոպաներում է, այլ հարազատ Մոսկվայում: 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է անդամագրվել ԵՏՄ-ին, դա անակնկալ էր միայն միամիտների ու քաղաքական նորելուկների համար:

Բլեֆը միշտ եղել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության առանցքում: Նրանք հյուսիսում կամ արևմուտքում տվել են հավատարմության երդումներ, որոնք կարող են իրարամերժ լինել, սակայն ուղղված են եղել սեփական իշխանության ամրապնդմանը:

Առջևում դարձյալ ընտրություններ են ու կրկին ՀՀԿ գործիչները փորձում են շոյել եվրոպացիների ականջները՝ եվրասիական չուլանից հնչեցնելով խիստ արևմտամետ գաղափարներ: Օրինակ, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը պետական պարապուրդի շրջանում երկար խորհել է ու հանգել փայլուն մի լուծման: 

«Հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում», -ասել է ՀՀԿ փոխնախագահը: Իհարկե, նա չի մանրամասնել՝ խոսքը տվյալ պարագայում Եվրասիա աշխարհագրակա՞ն, թե՝ աշխարհաքաղաքական տարածքի մասին է:

Թերևս Աշոտյանը մտածել է, որ ինչքան խուճուճ ձևակերպի մտքերը, այնքան՝ լավ: Այդպես ավելի դյուրին է բլեֆը մատուցելը: Իհարկե, Աշոտյանն իրականում ուզում է ասել, որ կարող ենք եվրոպական երկիր դառնալ՝ ԵՏՄ-ում լինելով: Աշոտյանը սիրում է ուրիշների համար լիկբեզով զբաղվել: Մի փոքր լիկբեզ էլ ես անեմ հատուկ նրա համար: Երբ որևէ երկիր ինչ-որ միություն է ընտրում, ապա ավտոմատ դառնում է դրանում հաստատված քաղաքակրթական,  քաղաքական մշակույթի, գրված և չգրված կանոնների կրողը: Հնարավոր չէ ընկերություն անել ԽՍՀՄ քայքայումը ողբերգություն համարող Պուտինի , իրենց իշխանությունը հավերժացնող Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ և դեմոկրատ մնալ: Եթե նկատեցիք, ես ոչ թե պետությունների, այլ առաջնորդների անուններ թվարկեցի, բովանդակության մեջ ԵՏՄ-ն ոչ թե պետությունների միություն է, այլ հենց ավտորիտար առաջնորդների ակումբ: Ըստ այդմ՝ այդ ակումբի որևէ մասնակից չի կարող ոչ միայն  եվրոպական երկրի ղեկավար լինել, այլ նույնիսկ ժողովրդավարական նկրտումներ ունենալ:

Եվրոպական երկրները միավորվել են ռացիոնալ հենքով. ԵՏՄ-ն հակադրման իռացիոնալ գործիք է: Հենց Եվրոպային հակադրվող գործիք, այն Եվրոպային, որն իդեալ է Աշոտյանի համար:

Իհարկե, այս ճշմարտություններն անգիր գիտեն թե՛ Աշոտյանը,  թե՛ նրա խոսքի եվրոպական հասցեատերերը: ՀՀԿ փոխնախագահը գիտի, որ մեղմ ասած ստում է, բայց հույսով է, թե այդ ստին Եվրոպայում կուզեն հավատալ: Եվրոպայում գիտեն, որ իրենց ստում են, բայց ձևացնում են, թե իբր հավատում են Աշոտյանի ասածներին:

Դե քաղաքական բարեկրթությունից և նպատակահարմարությունից դրդված:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված