Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Արտագաղթ հրահրողները ցինիկաբար խոսում են հայրենադարձության մասին

Վերլուծական

Կես կատակ-կես լուրջ նկատեմ, որ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության մեջ գենդերային բաղկացուցիչ եմ հայտնաբերել: Երեկ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը արդեն ասել է, թե պահպանելու է իր պաշտոնը: Մշակույթի նախարարության որոշ գործառույթներ «խուզվեցին», բայց Հասմիկ Պողոսյանի նախարարական ճակատագիրը դեռևս անհայտ է: Իր խնդիրները, կարծես թե, լուծել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թեև նկատեմ, որ այս գերատեսչության թեման ամենաքննարկվողներից մեկն է: Խնդիրը միայն տիկին Հրանուշի անձը չէ, որ քաղաքականության մեջ է մի քանի տասնամյակ և արդեն օբյեկտիվորեն հոգնեցրել է մարդկանց:

Վիճահարույց է անգամ, Սփյուռքի նախարարության գոյության նպատակահարմարության հարցը: Տեղին է, նախևառաջ, հարցը քննարկել ինստիտուցիոնալ հարթության մեջ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս նախարարության անհրաժեշտությունը, դրա հստակ գործառույթները չեն արձանագրվել անգամ 2008-ին, երբ այս մարմինը ստեղծվում էր: Հրանուշ Հակոբյանին պետք էր նախարար նշանակել, և ինչ-որ լուծում գտնվեց, սա է մեր պետական կառավարման համակարգի ողբերգությունը: Երբ որևէ գերատեսչության գործառույթ, կառուցվածք, անուն համապատասխանեցվում է քաղաքական կոնյուկտուրային, անձի քմահաճույքներին: Գուցե Կարեն Կարապետյանն անդրադառնար Սփյուռքի նախարարության խնդրին, դրան գերատեսչական այլ կարգավիճակ տալու կամ նախարարությունը լուծարելու՝ ու դրա գործառույթներն այլոց պատվիրակելու եղանակով: Ի վերջո, առաջիկա մեկ-երկու տարում նախարարությունների թիվը երկուսով կամ երեքով կրճատվելու է և, նույնիսկ, այդ հարթության մեջ Սփյուռքի նախարարության՝ լինել-չլինելու հարցը օրակարգային է:

Բայց հիմա խնդրին համապարփակ լուծում չտրվեց, որովհետև ինչքան էլ կադրային հարցերում Կարեն Կարապետյանին ազատություն է տրվել, նա լիարժեքորեն անկաշկանդ չէ:

Նույն Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարումը, գոնե, վեց ամսով երկարաձգելու հարցով վարչապետին կարող էին խնդրել և խնդրել են: Ասում են՝ անգամ Մոսկվայից է զանգ ստացվել և ռուսաստանցի մեծահարուստ մեր հայրենակիցներից մեկն է Կարապետյանին խնդրել առայժմ անձեռնմխելի թողել Հրանուշի նախարարական կարգավիճակը: Բայց Հրանուշ Հակոբյանը տասնամյակների ապարատային հարուստ կենսափորձ ունի և, ի տարբերություն շատերի, մտածում է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար: Մանավանդ միջնորդական զանգերը միշտ չէ, որ օգնում են:

Բացարձակապես պատահական չեմ համարում ՀՀԿ խմբակցության երեկ հնչեցրած առաջարկությունը՝ Սփյուռքի նախարարությունը  «հայրենադարձություն» բառով լրացնելու մասին: Նախ՝ հանրապետականներն ուզում են ցույց տալ, որ դեռ իրենցից ինչ-որ բան ներկայացնում են և կառավարության կառուցվածքի հարցում կարող են նախաձեռնող լինել վարչապետից ոչ պակաս: Եվ հետո, ծառայություն են մատուցում տիկին Հրանուշին, ով, եթե այսօր հստակ չի կարող ասել թե սփյուռքի հատկապես որ խնդրով է զբաղվում, վաղը կամ մյուս օրը հպարտորեն խոսելու է հայրենադարձության մասին՝ թարմացնելով  «Արի տուն» բրենդը:

Հայրենադարձության խնդիրը կարևոր է, առանցքային, անպատճառ պետք է լինի պետական քաղաքականության առանցքում: Սակայն, մի տեսակ պոպուլիստական, ցինիկ է հնչում, երբ հայրենադարձության խնդիրը ձևակերպում է մի իշխանություն, որի քաղաքականության հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթում են երկրից: Մյուս կողմից, հայրենադարձությունը չեն խրախուսում գեղեցիկ բառերով, կարգախոսներով, նախարարությունների անուններով: Պետք են հստակ քայլեր, բարենպաստ միջավայր, որոնք ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին կհամոզեն թողնել իրենց ապահով երկրները , բարեկեցիկ կյանքը և վերադառնալ հայրենիք: Մինչդեռ արտերկրի մեր հայրենակիցները տեսնում են, որ այսօրվա Հայաստանը չի կարողանում լուծել անգամ Հայաստան գաղթած 20.000 սիրիահայերի խնդիրը: Հարցը ոչ այնքան մեր երկրի աղքատությունն է, որքան համատարած կոռուպցիան, անարդարությունն ու բեսպրեդելը: Բոլորս ենք կարևորում հայրենադարձությունը, բայց շատ շատերը Հայաստանում և սփյուռքում դրա առաջին նախապայմանը համարում են մեծ ու փոքր հրանուշներին, նրանցով ամբողջացող այսօրվա իշխանության հեռացումը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ
Ամենադիտված