«Հրապարակ». Որոշ մարզպետներ առաջիկայում պաշտոնանկ կարվեն
Հայկական ՄամուլԱռաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։ Գրում է «Հրապարակը»:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։ Ռ. Աբրահամյանին են նաև վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։