Ինձ դա հոգնեցրել է. Ռոնալդու
ՍպորտԻսպանիայի առաջնության 6-րդ տուրում՝ «Լաս Պալմասի» և «Ռեալի» միջև հանդիպման 72-րդ րոպեին, Զինեդին Զիդանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փոխարինել էր Կրիշտիանու Ռոնալդուին:
Cuatro-ն գրում է, որ փոխարինվելուց հետո պահեստայինների նստարանին մոտենալիս Ռոնալդուն ասել է.
«Ինչու Զիդանը փոխարինեց ինձ: Ես ամեն ինչ անում էի հաշիվի մեջ առաջ անցնելու համար: Ինձ դա հոգնեցրել է»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է Cuatro-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն նաև անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանի հասցեին: