Չինաստանում առնվազն ինը մարդ է զոհվել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
ԱշխարհԻնը մարդ զոհվել, ևս 11-ը արգելափակված են գետնի տակ Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանի (Հյուսիսարևմտյան Չինաստան) հանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Վթարը տեղի է ունեցել Շիցզույշան քաղաքում գտնվող Linli Coal Mining հանքում: Փլատակների հավաքման գործողությանը գործի են դրվել 200 փրկարարներ և 46 բանվորներ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՉԺՀ-ի հանքագործական ճյուղն ամենավտանգավորն է համարվում աշխարհում: Ողբերգությունների մեծ մասի պատճառն անվտանգության տեխնիկայի խախտումն է: