Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը բաժանվել են 11 տարվա համատեղ կյանքից հետո
ԱշխարհՀոլիվուդյան դերասաններ Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը բաժանվել են: Հայտնիները միասին էին 11 տարի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հաղորդել է Reuters-ը:
47-ամյա Ուոթսը և 48-ամյա Շրայբերը հայտարարել են, որ իրենց՝ որպես ընտանիքի համար լավագույն ելքը կդառնա բաժանությունը: «Մեր սրտերում մեծ սիրով, հարգանքով և բարեկամությամբ պատրաստվում ենք շարունակել միասին մեծացնել մեր երեխաներին և անցնել մեր հարաբերությունների նոր փուլին»,-հայտնել են ամերիկացիները:
Զույգը ծանոթացել է 2005 թվականին Նյու Յորքում կազմակերպված բարեգործական պարահանդեսի ժամանակ: Դերասանները պաշտոնապես ամուսնացած չէին, նրանք երկու որդի ունեն՝ յոթ տարեկան Սեմյուելը և ութ տարեկան Ալեքսանդրը:
Ուոթսը ճանաչում է ձեռք բերել Դեւիդ Լինչի «Մալհոլանդ դրայվ» կինոնկարում խաղացած դերի շնորհիվ, որն էկրան է բարձրացել 2001 թվականին: Նրա ֆիլմադարանում տեղ գտած աշխատանքների թվում են «Էլլի Փարքերը», «Քինգ-Քոնգը», «Բերդմենը» և «Զանգ»-ի ամերիկյան ռեմեյքը: Շրայբերը նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում», «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» ժապավեններում, «Ռեյ Դոնովանը» սերիալում և այլ ֆիլմերում: