Պտղավանում քվեարկել են մահացած անձի փոխարեն. հարուցվել է քրեական գործ
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում 2016թ. սեպտեմբերի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: