Gucci-ն Թոմ Հիդլսթոնին լուսանկարել է քերծեների հետ
ՀասարակությունԲրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը դարձել է Gucci-ի կոստյումների կրուիզային հավաքածուի դեմքը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նկարահանումները տեղի են ունեցել այն կալվածքի ինտերիերներում, որն ավելի վաղ պատկանել է նկարիչ Թոնի Դյուքեթին: Դերասանի հետ լուսանկարվել են աֆղանական մի քանի քերծեներ: Լուսանկարների հեղինակը դարձել է Գլեն Լաչֆորդը:
Հավաքածուն վաճառքի կհանվի 2017 թվականի աշնանը: Դրանում տեղ են գտել կոստյումներ, վերնաշապիկներ և կոշիկ:
Gucci իտալական նորաձևության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների և տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին:
Բրիտանացի Թոմ Հիդլսթոնը թատրոնի ու կինոյի դերասան է: Նա առավել հայտնի է Լոքիի դերով «Թոր» և «Վրիժառուները» ֆիլմերում: