Քեթի գյուղում 16-ամյա տղայի են հայտնաբերել նկուղում կախված
ՀասարակությունՍեպտեմբերի 27-ին, ժամը 17.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի սկզբնամասի գոմերից մեկում կա կախված դի:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ինքասպանություն կատարած անձը հանդիսանում է Քեթի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 4 տան բնակիչ Կ. Ա.-ը (ծնված 2000թ.):