30 ուկրաինացի հայագետների աշխատությունների ժողովածուն հրապարակվելու է Լվովում
ՀասարակությունՈւկրաինայի Հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին Լվովում տեղի է ունենալու «Հայկական գիրք» շնորհանդեսը՝ նվիրված Ուկրաինայում առաջին տպագիր հայերեն գրքի 400-ամյակին միջոցառումներին:
Ներկայացված երկու տասնյակ գրքերի շարքում ընթերցողների դատին կհանձնվի նաև «Հայագիտության արդի հիմնախնդիրները» բացառիկ ժողովածուն, որը ներառում է ավելի քան 30 ուկրաինացի և օտարերկրացի հայագետների աշխատություններ:
«Ժողովածուն ներառում է ուկրաինացի և օտարերկրյա գիտնականների նոր հայագիտական ուսումնասիրություները, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում և նվիրված են նախկինում չուսումնասիրված թեմաների, ինչում է կայանում է այս ժողովածուի յուրահատուկ արժեքը»,- ասել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ ժողովածուն ներառում է նաև Միության և ուկրաինական գիտական կենտրոնների համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովների նյութեր: