«Հրապարակ». Կառավարությունում զբաղված ենգործող պետական ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում այժմ զբաղված Են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով։ Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ։ Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաև պետգույքի վարչությունը և կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը։
Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, և դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։