Համաշխարհային բանկը նախագահ է ընտրել
ԱՐԽԻՎՀամաշխարային բանկի տնօրենների խորհուրդը Ջիմ Յոն Քիմին 5 տարի ժամկետվ կրկին ընտրել է խմբի նախագահ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ քաղաքացի Կիմը միաձայն ընտրվել է բանկի գործադիր տնօրենների կողմից հաջորդ 5-ամյա ժամկետում, որը կսկսվի 2017 թվականի հուլիսի 1-ից»,- ասվում է միջազգային ինստիտուտի հայտարարությունում։
Նշվում է, որ նա ոչ մի մրցակից չի ունեցել։ Համաշխարհային բանկը հայտարարել է նոր նախագահի ընտրության մեկնարկի մասին 2016 թվականի օգոստոսի վերջին։