Չինաստանում մոլեգնում է «Մեգի» թայֆունը, ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել
ԱշխարհՉինաստանի Ֆուցզյանի նահանգում մոլեգնող «Մեգի» («Նանյույ») թայֆունի պատճառով զոհվել է մեկ մարդ, 212 հազարը տարհանվել են: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան «Մեգի» թայֆունը հասել է մայրցամաքային Չինաստանի արեւելյան ափեր: Իշխանությունները հայտարարել են շտապ արձագանքման երրորդ մակարդակ եւ աշխատանքային խմբեր ուղարկել Գուանդունի, Ֆուցզյանի, Չժեցզյանի, Ցզյանսիի եւ Հունանի նահանգներ՝ օգնություն ցուցաբերելու եւ տարերքի հետեւանքները վերացնելու համար:
Նախարարության տվյալների համաձայն՝ թայֆունից տուժել են 8 քաղաքներ եւ Ֆուցզյանի նահանգի 43 գավառներ, աղետի գոտում հայտնվել է 233 հազար մարդ:
Ավելի վաղ թայֆունն անցել է Թայվան կղզու տարածքով, որտեղ տարերքից զոհվել է չորս եւ վերքեր է ստացել 527 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP