Տևեսի դուբլն ու 11 մետրանոց հարվածը (տեսանյութ)
ՍպորտԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում ուժերը չափել է «Լանուսի» հետ:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: «Բոկա Խոնիորսի» երկու գոլերն էլ հեղինակել է Կարլոս Տևեսը:
Արդյունքում 1/4-րդ եզրափակչի մասնակիցը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որում ավելի ուժեղ են գտնվել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները:
Նշենք, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել նաև Տևեսը: