Այս մրցաշրջանում «Ռեալը» կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում. Ռոնալդու
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ իր թիմը այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
«Լավ թիմ, մարզիչ և Չեմպիոնների լիգայում նախորդ մրցաշրջանում հաղթելու փորձ ունենք: Գիտենք, որ սա բարդ մրցաշար է, մեր բախտը պետք է մի փոքր բերի: Սպասում եմ այս մրցաշարում մեր հաղթանակին: Սա լավ մարտահրավեր է «Ռեալի» համար: Կարծում եմ՝ կկարողանանք այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն: