ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Թողեք վարչապետն աշխատի, ամեն մի բառից կառչելը ճիշտ չեմ համարում. Լյուդմիլա Սարգսյան

Քաղաքական

Lurer.com-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ում հետ խոսել ենք կառավարության փոփոխություններից:

- Տիկին Սարգսյան, ըստ էության, կարելի է ասել՝ կառավարության հիմնական կազմը չփոփոխվեց: Մեկ-երկու նախարարներ փոխվելով, տեղափոխելով հնարավո՞ր համարում եք լուրջ և արագ փոփոխությունները:

- Ինձ համար շատ կարևոր էր՝ ո՛ւմ հանեց, և ո՛ւմ պահպանեց: Այսօրվա դրությամբ, հիմնականում նրանք, ովքեր պահպանվեցին, առանց պաշտպանության նախարարի և արտգործնախարարի, համենայն դեպս ինձ համար, այդ փոփոխությունները դրական են: Չգիտեմ՝ որքանով պրոֆեսիոնալ ու արդյունավետ կլինեն, դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց ես կածում եմ, որ մենք իսկապես ունեինք այնպիսի դեմքեր, որոնք փոփոխության կարիք ունեին: Կային ոլորտներ, որոնց նախարարների նկատմամբ հանրային վստահություն չկար և նրանց պաշտոնավարման ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ չեղան, և որևէ հույսի ակնկալիք նույնիսկ չունեինք էլ: Ամեն դեպքում, այն ինչ արդեն փոխվել է, ես շատ դրական եմ համարում, արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ:

- Ամեն դեպքում, Դուք որևէ հույս կամ ակնկալիք ունե՞ք, որ արագ ու դրական տեղաշարժեր կունենանք, ինչպես որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն է ակնարկում:

- Գիտեք ինչ, այստեղ մի շատ կարևոր բան կա. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման օրոք, կարծես թե, նրան այսքան ազատություններ ու արտոնություններ չտրվեցին, ինչը չէի ասի Կարեն Կարապետյանի մասին: Թեև Հովիկ Աբրահամյանը նույն կուսակցության անդամ էր, նույն համակարգի ներկայացուցիչ, բայց երբ հայտարարվեց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար, նրան դա թույլ չտրվեց: Իսկ, որպեսզի նա կարողանար մենաշնորհների դեմ պայքարել, լիարժեք ընթացքի մեջ դնել այդ գործընթացը, նրան այդ լիազորությունները պետք է տրվեին: Իսկ Կարեն Կարապետյանին մեծ հնարավորություններ են տրված՝ ինչպես կադրային փոփոխություններ կատարելու, այնպես էլ նոր համակարգի ձևավորման ուղղությամբ: Այսինքն՝ կարող ենք կառուցվածքային լուրջ փոփոխություններ ունենալ, ինչը ես դրական եմ համարում, չնայած որ, կարծում եմ՝ նախարարության անունը փոխելով, ոչինչ չի փոխվում: Մենք արդեն ունենք նման փորձը և անվանափոխությունների նկատմամբ ինքս վերապահումներ ունեմ, որոնք արդեն հայտնել եմ: Մենք տեսել ենք, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ նախարարությունները անվանափոխվել, տարանջատվել, հետո նորից միացել: Վերջ ի վերջո, այս տարիների ընթացքում կարելի էր հասկանալ, թե որքանով էր արդյունավետ այդ միացումն ու տարանջատումը: Դրա հետևանքով մենք որոշակի ռեսուրսներ ու միջոցներ ծախսեցինք, որի հնարավորությունը իրականում չունեինք: Եթե նույնիսկ ունեինք էլ, ապա կարելի էր դրանք ուղղել այլ ուղղությունները զարգացնելուն:

Իսկ առհասարակ, ես միշտ էլ ակնկալել եմ փոփոխություններ, այդ փոփոխությունների արդյունքում որոշակի հույսեր են արթնացել, իսկ թե այսօր դրանք որքանով արդարացված կլինեն, ապագան ցույց կտա:

- Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Դուք միշտ բարձրաձայնել եք առողջապահական ոլորտին առնչվող հարցեր: Փոխվել է նաև առողջապահության նախարարն, ով ոլորտի հետ առնչություն ունի այնքանով, որ նա ղեկավարել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը: Առողջապահական ոլորտը կարևորագույն ոլորտներից մեկն է, որը ղեկավարելը մի փոքր բարդ է: Ի՞նչ եք կարծում, Լևոն Ալթունյանը կկարողանա՞ ոլորտը ղեկավարել:

- Ես կխոսեմ նախկին նախարարի մասին, որի նկատմամբ համակրանք ունեմ: Ի դեմս Արմեն Մուրադյանի՝ ես տեսել եմ գրագետ, փորձառու մենեջերի, ով կարողանում էր իր աշխատանքը կատարել, և դժգոհություններն առանձնապես տեսանելի չէին: Դեռ Դերենիկ Դումանյանի օրոք ես ատկատների թեման էի վերհանել, իսկ Արմեն Մուրադյանի օրոք նման տեսանելի երևույթներ չկային: Հիմա՝ որքան նպատակային կլինի նորանշանակ նախարարը, դժվարանում եմ ասել, սակայն ոլորտին տիրապետելը կարևոր նշանակություն ունի: Իսկ, թե որքանով էր տեղին Արմեն Մուրադյանին պաշտոնից ազատելը, չեմ կարող ասել, քանի որ ես դեմ չէի նրան: Նա բավականին պրոֆեսիոնալ էր: Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ մենեջեր լինելով հանդերձ, մարդը պետք է իր ոլորտի մասնագետը լինի, և այստեղ ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա իր կաբինետը ձևավորում է երիտասարդներով, և բավականին մեծ ուշադրություն է դարձնում արտաքինին, ինչը ես նույնպես կարևորում եմ, և կարծում եմ, որ Արմեն Մուրադյանը բոլոր չափանիշներին համապատասխանում էր:

- Խոսեցիք ատկատներից ու չարաշահումներից: Այ, Կարեն Կարապետյանն հայտարարել է, որ պետք է բացառել «պրիմիտիվ գողությունները»: Շատերն այդ հայտարարությունը թյուրիմացություն են համարում և ասում են, որ փոխաբերական իմաստով է ասված, շատերն էլ կարծում են, որ վարչապետը ճշմարտությունն է բացահայտել: Ձեր կարծիքով, իրականում նորանշանակ վարչապետն ի՞նչ է նկատի ունեցել:

- Ամեն մի արտահայտությունից կառչելը, ճիշտ չեմ համարում: Նա նոր մարդ է, եկել է և փորձում է ինչ-որ բարեփոխում անել: Ես հասկանում եմ, որ մամուլը շահագրգիռ է ինչ-որ սուր բաներ գտնելու մեջ, բայց եթե լրագրողներն իրենց գործն են անում, պետք է թողնեն, որ վարչապետն էլ իր գործն անի: Այ, երբ կտեսնենք, որ նա թերանում է ամեն մի աշխատանքում, կկառչենք ամեն մի բառից: Դեռ ժամանակ կա, և ժամանակ է պետք որպեսզի ինքնադրսևորվի՝ ինչպես նոր վարչապետը, այնպես էլ նոր կաբինետը: Իրականում ես չեմ ուզում մեր երկրում ամեն ինչ սևացնել և, ընդհանրապես, հույս չթողնել մարդկանց մոտ: Ես համարում եմ, որ ամեն մի նոր փոփոխություն իր հետ կարող է արթնացնել մի նոր հույս և մեր հույսերն արդարանան ու ինչ-որ բան փոխել մեր երկրում: Հուսանք, որ գոնե այս անգամ ինչ-որ բան կփոխվի մեզ մոտ:

- Հաջորդ շաբաթ մեկնարկում է խորհրդարանական նոր շաբաթը: Նոր կառավարություն, նոր դեմքեր… Ինչ-որ նոր հարցեր նախապատրաստե՞լ եք:

-Ես մտածում եմ արդեն այդ ուղղությամբ, բայց թողնենք ամեն ինչ իր ժամանակին: Իսկ, ընդհանրապես, ես հարցը չեմ սիրում նախապատրաստել: Լինում են դեպքեր, երբ դրանք հանպատրաստից են ծնվում: Պահի տակ ինչ-որ բան որոշում եմ, դա էլ անում եմ:

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված