ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Լրագրողից՝ կուսակցության նախագահ

Վերլուծական

Արդյո՞վ ովքեր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե՝ հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց, օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, Լուրեր.com_ը սկսում է վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Եվ այսպես՝ Նաիրա Զոհրաբյան:

………

Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:

Գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:

Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ: Մասնագիտական վերապատրաստումը անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաեւ՝ Մոսկվայի առաջատար թատրոններում:

Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում:

1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ունի մեկ դուստր:
…………
Ահա: Եվս մեկ ապացույց, որ քաղաքականության խրթին աշխարհում հարթ ուղի հարթելու համար բնավ անհարժեշտ չէ քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր լինել, անցնել տարբեր մասնագիտական կուրսեր, և այլն, և այլն…
Թե թատերագետ ես կամ լրագրող՝ արդեն իսկ ընտիր է:

Ընտիր է ԱԺ մտնելու համար, ընտիր է կուսակցության նախագահ դառնալու համար, հարց է, թե ինչ գործեր կարող ես կատարել…
Երբ համացանցով փնտրում ես դետալներ, որ կպատմեն նրա քաջագործությունների մասին, չես գտնում՝ կարծեք թե նրա անունը կապված չէ որևէ սկանդալի հետ, չկան նաև զգլխիչ հաջողությունների մասին պատմող կետեր:

Փոխարեն կգտնես ընդդիմադիր կեցվածքով կնոջ ոգեշունչ ելույթներ, որոնց նպատակն է՝ երկիրս գաղջից փրկելը:
Սակայն պարզվում է՝ ոչ միշտ են ելույթներն անկեղծ ու անվախ՝ վկա է ԱԺ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այս տարվա հունիսի 29-ին Փաշինյանը Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ անդրադարձավ ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ կուսակցություններին՝ վիճելով Զոհրաբյանի հետ.

«Մի կուսակցություն կա, վեր ա կենում ասում ա՝ աղանդավորական խմբակները: Ու սա ասում ա մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը մինչեւ բոլորովին վերջերս կառուցված ա մեկ անձի առավոտյան, միջօրեի եւ երեկոյան պաշտամունքի վրա: Ախր չի կարելի, էլի, տիկին Զոհրաբյանն ասում ա՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչեւ ուր կարաք խոսաք: Ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքը իրա ձեռով զանգում ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառ եմ օգտագործել, խնդրում եմ, հանկարծ չհրապարակեք էդ բառը, խնդրում եմ, ջղայնացել ա: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, բառապաշարը ճշտեք, ախր չափերը խախտում եք»:

Ասվածին իհարկե հակադարձեց տիկինը, սակայն պատմության մեջ մնաց որպես զանգող ու խնդրող…

Նա պատմության մեջ է մնացել նաև մեկ այլ դրվագով՝ ֆինանսական:

2015-ին, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից ու նախագահ Սարգսյանի համաձայնությամբ կուսակցության նախագահի ղեկն անցավ Զոհրաբյանին, վերջինս սկսեց հակամարտել ԲՀԿ մեկ այլ անդամ Աբրահամ Մանուկյանի հետ:
ԲՀԿ-ում կռիվ էր: Փողի կռիվ:

«Ժողովուրդը» գրեց, թե ինչպես կողմերը չեն կարող կիսել կուսակցության փողերը, թե ինչպես են վիճում ու հարցի լուոծումը փնտրում արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ…

Հենց այդ օրերին էլ ԲՀԿ-ն սկսեցին լքել կուսակիցները: Նրանք հեռանում էին՝ չկար իրենց համախմբող Ծառուկյանն ու ոչ բոլորի սրտով էր Զոհրաբյանը…

Մեկ տարի անց՝ արդեն Զոհրաբյանն է այս ու այն ամբիոնից հայտարարում, որ պետք է Ծառուկյանի վերադարձը:

Միգուցե թատերագետ-լրագրող ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը զգում է վտանգը, որ կարող է 2017-ին չհայտնվել Աժ-ում:

Անի Սահակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված