Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Միակ ելքը ստեղծված իրավիճակից…

Վերլուծական

Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, համաձայնե՛ք՝ բացի ափսոսանքից ու երբեմն անգամ նողկանքից, ոչ մի ուրիշ զգացում չի կարող առաջացնել:

Ասել կուզի՝ մեր երկրում քաղաքական համակարգն՝ ի դեմս կուսակցությունների, առանձնապես կայացած չէ, ինչի բուն պատճառն, անկասկած, այդ կուսակցությունների՝ ժողովրդի աչքում մինչև վերջին խազը վարկաբեկված լինելն է. չկա գեթ մեկ քաղաքական ուժ, որը ժողովրդի շրջանում վայելի այնպիսի վստահություն, որ հանրությանը կստիպեր հույսեր փայփայել դրա հետ: Իսկ այս ամենը, բնականաբար, նախևառաջ այն տխուր փաստի հետևանքն է, որ հայրենի քաղաքական գործիչները սեփական քաղաքական պլանները նախագծելիս ելնում են բացառապես իրենց նեղ անձնական շահերից՝ փորձելով ոչ թե ծառայել ժողովրդին, այլ ժողովրդին ծառայեցնել սեփական քաղաքական նպատակներին՝ մոռանալով այն պարզ ճշմարտությունը, որ հասարակությունն ամենևին էլ հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում իր շուրջն ու ինչպես են որոշ «խելոքներ» փորձում օգտագործել հանրային վստահության իրենց չափաբաժինը: Իսկ այս ամենի արդյունքում ստացվում է այն, ինչ ունենք ներկայում՝ սոցիալ-քաղաքական ինստիտուտների կազմալուծում ու պարզունակացում, հասարակական անորոշություն, հոռետեսական տրամադրությունների կտրուկ աճ, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ…

Իսկ այս ամենը նշանակում է ընդամենը մեկ բան. հայաստանյան հասարակության մոտ այլևս բնական անհրաժեշտություն է այն հասարակական-քաղաքական գործչի ասպարեզ իջնելը, որ կլինի զերծ կեղծիքից, քծնանքից, մորթապաշտությունից, հանուն ճղճիմության՝ ժողովրդի շահերը զոհաբերելու արատավոր հատկությունից: Կլինի մեկն, ում հետ իսկապես հնարավոր լինի հույս կապել, սատարել ու չխաբվել, մեկն, ով սեփական կենսափորձով, անցած ուղիով է ապացուցել, որ հարազատ զավակն է իր փառավոր ժողովրդի՝ զերծ երկերեսայնությունից ու քաղաքական կոկետությունից: Իսկ նման գործիչ Հայաստանն ունի. Գագիկ Ծառուկյանն է, որի՝ ժողովրդի շրջանում ունեցած չափազանց բարձր վարկանիշն ու կշիռը խոսում են այն մասին, որ ներկայիս գաղջ մթնոլորտի ցրման, քաղաքական դաշտի լուսավորման սրբազան գործը հասարակությունը կապում է միայն Գագիկ Ծառուկյանի հետ՝ վստահ լինելով, որ այս անգամ ևս հուսախաբ չի լինելու ու կարողանալու է նրա միջոցով գտնել այն խնդիրների ու հոգսերի լուծման բանալին, որ թույլ չեն տալիս իրեն ազատ շունչ քաշել: Այլ խոսքերով՝ ներկայումս հասարակության շրջանում հասունացել է Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձի բնական պահանջ, որ կատարյալ փրկօղակ կդառնա Հայաստանի համար: Ժողովուրդը հրաշալիորեն հասկանում է, որ միայն Ծառուկյանը կարող է դառնալ ազգային հաշտության այն անկյունաքարը, որի վրա խարսխվելով միայն  հնարավոր է ի կատար ածել պայծառ ապագայի բարի տեսլականը, որի շահառուն լինելու է ոչ միայն ներկայիս սերունդն, այլև լինելու են եկող սերունդները: Մեր ազգային իղձերի իրականացման միակ առհավատչյան հզոր Հայաստանն է, որի երաշխիքը կարող է դառնալ միայն նա, ում խոսքերի ու գործերի միջև եղող տարբերությունը բառացիորեն զրոյական է, ով ներկայումս միակն է, որ ասոցացվում է ամեն դրականի ու լավի հետ…

Իր պատմության այս վճռորոշ շրջանում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ տառացիորեն կանգնած է լինել-չլինելու հարցը, երբ Հայաստանի նավը հայտնվել է համաշխարհային քաղաքական օվկիանոսի փոթորկահույզ ջրերում, չափազանց կարևոր է ճիշտ կողմնորոշվելն ու ուղիղ ճանապարհով ընթանալը. քաղաքական կեղտոտ ինտրիգների ու միմյանց տակ փորելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ իրավունք, ու հասունացել է պահը՝ միմյանց աչքերին ուղիղ նայելու, միմյանց մեջ եղբայրներ ու քույրեր տեսնելու. բա՛վ է, սթափվել է պետք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակ
Ամենադիտված