Պարտություններից հետո չեմ հուսահատվել, այս հաղթանակից հետո էլ ուրախությունից չեմ ցատկի. Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Զարիայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը:
«Բարդ խաղ էր: Առաջին խաղակեսում գոլի հնարավորություն ունեինք, դա խաղը կփոխեր: Մենք, սակայն, չխփեցինք: «Զարյան» կազմակերպված էր գործում: Մրցակցի ֆուտբոլիստների մեծ մասը սեփական կիսադաշտում էր, սակայն պատրաստ էին հակահարձակման: Մեկ շաբաթում մենք երեք անգամ պարտվեցինք, իսկ հիմա տոնում ենք երեք հաղթանակ: Այդ պարտություններից հետո ես չէի հուսահատվել, և այս հաղթանակից հետո էլ ուրախությունից չեմ ցատկի», - Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: