Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
ՔաղաքականԻսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը սեպտեմբերի 30-ին ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Բանախոսները ընդգծեցին Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը: