Քեմբրիջի դուքսը և դքսուհին երեխաների հետ առաջին անգամ այցելել են Կանադա
ԱշխարհԿանադա կատարած իրենց այցի ժամանակ արքայազն Ջորջը եւ արքայադուստր Շառլոտան միասին դուրս են եկել մարդկանց մեջ, ինչը հազվադեպ Է պատահում, եւ միասին խաղացել են կանադացի զինվորականների երեխաների հետ:
16 ամսական արքայադուստր Շառլոտան առաջին անգամ ուղիղ մեկ բառ Է արատասանել մարդաշատ վայրում՝ ասելով «փոպ»՝ բազմաթիվ օդապարիկներ տեսնելով Բրիտանական Կոլումբիայի լեյտենանտ-նահանգապետի նստավայրում:
Նահանգի մայրաքաղաք Վիկտորիայում նստավայրն իսկական դրախտի Էր վերածվել երեխաների համար: Բացի օդապարիկներից, այնտեղ կար նաեւ մանկական կենդանաբանական այգի, որտեղ թույլ Է տրվում անմիջականորեն շփվել կենդանիների հետ, ինչպես նաեւ փոքրիկ պոնիներ:
«Մանկական օրը» կայացել Է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու՝ Կանադա կատարած այցի վեցերորդ օրը:
Դա Քեմբրիջի դքսերի առաջին պաշտոնական այցն Է արտասահման երկու երեխաների հետ: