ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների դադարեցումը կբարդացնի Սիրիայի ապագան. Անկարա
ԱշխարհՍիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների դադարեցումը կբարդացնի Սիրիայում բազմամյա հակամարտության լուծման որոնումը՝ հայտարարել է ԵՄ հարցերով թուրք նախարար Վոլքան Բոզքըրը։
ԱՄՆ պետքարտուղարը հինգշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ սիրիական հակամարտության կարգավորման քննարկումների դադարեցման եզրին է։
«Ընթացիկ հանգամանքներում, իհարկե, առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի շատ դժվար կլինի այնտեղ լուծում գտնելը»,- ասել է Բոզքըրը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Քերիի հայտարարությունը։
Բոզքըրը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է արել դեմ առ դեմ քննարկել Սիրիայի հարցով կրիտիկական պահերը, այլ ոչ թե փոխանակվել մամուլի համար հայտարարություններով։
Թուրք նախարարը նաև նշել է, որ Սիրիայում կարգավորման նախաձեռնության շատ մասնակիցներ առավել ընդունելի են համարում թռիչքազերծ գոտու ստեղծման առաջարկը։