Պուտինը և Օլանդը Սիրիայի խնդիրը կքննարկեն ՌԴ նախագահի Ֆրանսիա այցի ընթացքում
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին այցով կժամանի Ֆրանսիա, որտեղ իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-ասել է Լավրովը՝ բացելով բանակցություններն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը «այն միտումների հաշվառմամբ, որոնք վերջին ժամանակներս դրսեւորվում են թե՛ երկու երկրների գործարար շրջաններում, թե մեր կառավարությունների աշխատակիցների շրջանում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: