Երևանում 69-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով 4-րդ հարկից. shamshyan.com
ՀասարակությունԵրևանում այսօր ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/6 շենքի բակում տղամարդու կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը և պարզել, որ մահացածը նույն շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ, 69-ամյա Ա. Ա.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից իրեն ցած է նետել:
Աղբյուրը նշում է, որ ինքնասպան լինելու ժամանակ քաղաքացու կինը տանն է եղել, սակայն չի կարողացել կանխել ամուսնու ինքնասպանությունը: Նրանք ունեն 3 դուստր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։