ՌԴ արտգործնախարարությունը նախազգուշացրել է Սիրիայի ռուսական ՀՕՊ ունեցող օդանավակայաններին հարվածելու վտանգավորության մասին
ՌուսաստանՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի բանակի օդանավակայաններին հարվածելու վտանգավորության մասին, որոնք գտնվում են ռուսական ՀՕՊ-երի պաշտպանության տակ, հայտնում է TASS-ը:
«Արտահոսք» է եղել այն մասին, որ թևավոր հրթիռներով կարելի է ուղղակի հարվածել Սիրիայի օդանավակայաններին, և սիրիական ավիացիան կդադարի թռչել: Դրան արդեն արձագանքել է Գլխավոր շտաբը»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ «դրանք շատ վտանգավոր խաղեր են, հաշվի առնելով, որ Ռուսաստանը, որը Սիրիայում է գտնվում պաշտոնական կառավարության հրավերով և այնտեղ ունի 2 բազա՝ մեկ ռազմաօդային բազա Հմեյմիմում և ռազմածովային ուժերի նյութատեխնիկական մատակարարման կետ Տարտուսում, իր օբյեկտները պաշտպանելու համար ունի ՀՕՊ համակարգեր»:
«Մենք հիանալիորեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ի զինվորականները մեծ մասամբ հասկանում են, որ պետք է լինել խելամիտ և ղեկավարվել ոչ թե ինչ-որ զգացմունքներով և ագրեսիվության րոպեական պոռթկումներով»,- ավելացրել է նախարարը: