Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում
Գիտություն և ՄշակույթՀՀ Նախագահի հրամանագրով՝ Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի:
ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: