Պեսկովը կարող է դառնալ նախագահի օգնական
ՌուսաստանՌուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել պետության ղեկավարի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։
Գործող օգնական Յուրի Ուշակովը մարտին կդառնա 70 տարեկան, և դրանով պայմանավորված՝ նա կլքի նախագահի վարչակազմը և հավանաբար կդառնա դեսպան եվրոպական երկրներից մեկում։ Ուշակովի պաշտոնաթողության հարցը պետք է լուծվի մինչ հաջոդ տարվա մարտ։ Հենց այդ ամսին էլ դիվանագետը կնշի հոբելյանը։
Պեսկովից բացի Kommersant-ն անվանում է նաև այլ թեկնածուների։ Նրանց թվում են Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը և ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցներ։
«Պաշտոնն առանցքային կարևորություն ունի, ընտրությունը կլինի շատ մանրակրկիտ»,- պարբերականին ասել է անանուն աղբյուրը։