Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՀասարակությունԳյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Ալեքսանդր Լուցկոյի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի վիրաբուժական բաժնի բժիշկ Արման Սարգսյանը: «Թե որքան ժամանակ է հիվանդը մնալու բժշկական կենտրոնում՝ ցույց կտա նրա առողջության դինամիկան»,-հավելեց բժիշկը:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Լուցկոյը բժշկական կենտրոն է տեղափոխվել առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում՝ աջ թոքակողի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:
Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է վիճաբանության ժամանակ։ Ըստ ականատեսների ՝վիճաբանություն է տեղի ունեցել ռուս զինծառայողների միջև:
Արմենուհի Մխոյան