Մահացել է ոստիկանության քրեական հետախուզության պետը
ԻրավունքԵրեկ՝ հոկտեմբերի 13-ին մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը:
Ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երևան քաղաքում, ավարտել է Երևանի պետական համալսարանը:
1992-1993 թվականներին եղել է Երևանի Արաբկիրի ՆԳԲ պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ։ 1993-1994-ին՝ ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական։ 1994-1999՝ «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, 1999-2004-ին՝ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ։ 2004-2008-ին՝ Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ։
2008 թվականին ստանձնել է Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ մինչև 2010 թվականը:
2010-2012 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության պետ:
Մեկ տարի եղել է կադրերի ռեղերվում:
2013 թ. ապրիլի 15-ից 2014 թ. հոկտեմբերի 3-ը եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, իսկ 2014 թ. հոկտեմբերի 3-ից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր:
Գագիկ Ավետիսյանն ունի ոստիկանության գնդապետի հատուկ կոչում։, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
ՀՀ ոստիկանության և այլ պետությունների ՆԳ նախարարությունների գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ։