ՊՆ մատակարարները գերշահույթով են աշխատում. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարտոֆիլի մատակարարները ՊՆ-ին կարտոֆիլը կրկնակի գնով են վերավաճառում:
Պատգամավորը հիշեցրեց, որ հինգշաբթի օրը կարտոֆիլագործները փակել էին Վարդենիս տանող ճանապարհը և պնդում էին, որ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլը գյուղացիներից գնում են ավելի ցածր գնով` 40-50 դրամով:
«Ես ճշտել եմ, որ ՊՆ-ն կարտոֆիլը գնում է ութսունից հարյուր չորս դրամով: Այստեղ շատ լուրջ խնդիր կա»,- հայտարարեց նա՝ առաջարկելով Պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունների շարք սկսել: «Գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- հայտարարեց պատգամավորը: