«Պեդրո հեռացիր». ակցիա՝ ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև
ԱՐԽԻՎԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա էր պատրաստվում իրականացնել: Քիչ առաջ շարժման անդամներն իրականացրեցին իրենց բողոքի ակցիան, որն ուղղված է եղել հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքին։
Երիտասարդները դատապարտեցին Պեդրո Ագրամունտի պահվածքը և ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև պահանջեցին նրա հրաժարականը: Նրանք իրենց հետ «Ստոպ Պեդրո», «Պեդրո հեռացիր» գրությամբ պաստառներ էին բերել: