ՀԱԿ-ն ընտրական օրենսգրքին կողմ կքվեարկի
ՔաղաքականՄենք հաջողություն ենք համարում «4+4+4» ձևաչափով քննարկումները: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք նոր նախագծին կողմ կքվեարկեն:
«Մենք կողմ ենք քվեարկելու, բայց դա չի նշանակում, թե առաջիկա ընտրությունները ոգևորող են լինելու ու չենք երաշխավորում արդար ու թափանցիկ ընտրություններ: Մենք հավատարիմ ենք մնում մեր խոստմանը և քվեարկում ենք կողմ, որովհետև կարծում ենք, որ այդ քննարկումներն ընթացան քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ: Մենք կողմ ենք քվեարկում, որովհետև պետք է հասարակության մեջ ընտրությունների նկատմամբ վստահությունն արթնացնել»,- եզրափակեց պատգամավորը: