Կարմիր քարտեր, չիրացված 11 մետրանոց, Մեսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնայի» հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և առավելության հասավ 4:0 հաշվով:
Հեթ-տրիկ հեղինակեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին 17-րդ րոպեին Անդրես Ինյեստայի փոխանցումից հետո բացից հաշիվը: Երկրորդ գոլը Մեսսին հեղինակեց 61-րդ րոպեին. արդյունավետ փոխանցման հեղինակը կրկին Ինյեստան էր: 8-րպե անց հարձակվողը խփեց իր երրորդ գոլը:
87-րդ րոպեին կատալոնացիները հերթական գոլը հեղինակելու հնարավարությունը ստացան, սակայն Նեյմարը վրիպեց 11 մետարանոց հարվածից, երկու րոպե անց բրազիլացին գոլի հեղինակ դարձավ` 4:0 հոգուտ կատալոնացիների:
Նշենք, որ հյուրերը 53-րդ րոպեից մնացին տասը հոգով. կարմիր քարտ ստացավ դարպասապահ Կլաուդիո Բրավոն, իսկ դաշտի տերերի կազմում 73-րդ րոպեին հեռացվեց Մատյոն: