Ըստ վարչապետի՝ Հայաստանը տնտեսական աճի այլ տեմպեր կունենար, եթե Ռուսաստանում վիճակն այլ լիներ
ՏնտեսությունՏնտեսական աճի տեմպերը ստիպում են մեզ վերանայել մեր գործընկեերների հետ մոտեցումները: Աժ-ում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին՝ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ եթե պայմանները այսպիսին չլինեին, և մեր գործընկեր Ռուսաստանում վիճակն այլ լիներ, Հայաստանն, անշուշը, կունենար տնտեսական աճի այլ տեմպեր, սակայն իրավիճակն այլ մոտեցում է պահանջում: «Եթե մեր գյուղմթերքներն արտահանվեին այն տարադրամով, որով այդ շուկան աշխատում է, կլիներ մեկ այլ տարբերակ: Օրինակ՝ ռուսական ռուբլով. սա պայմանական եմ ասում, բայց մենք այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ, ինչը ստիպում է մեզ վերանայել մեր մոտեցումները: Մեր խնդիրն է, այսպիսի խոչընդոտները, հաշվի առնել և վերանայել մոտեցումները: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին՝ եթե մեր մտեցումները վերանայվեն վրացական կապիտալ կգա Հայաստան, կարծում եմ՝ այո. Ինչո՞ւ կարող է իրենցը գնալ, մերը՝ ոչ»,- ասաց վարչապետը:
Ստեփան Մարգարյանն արձագաքեց, թե մենաշնորհների դեմ կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել, վարչապետը շտկեց, որ պատգամավորի հարցում մենաշորհների վերաբերյալ հարց չի հնչել:
«Մենաշնորհների վերաբերյալ ես ասել եմ, որ եթե մրցունակ արդար դաշտ է, ապա դրանից վախենալ պետք չէ: Եթե որևէ մեկը ոլորտում աշխատում է խելոք, գիշեր ու զօր և ազատ-արդար մրցակցային դաշտում, դա վտանգավոր չէ: Այլ խնդի է հակամոնոպոլ ծառայությունը, երբ այն դառնում է ադմինիստրատիվ գործոն»,- հավելեց վարչապետը՝ շեշտելով նաև, որ շուկայի փոքրությունը բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում լինեն մենաշնորհներ: