«Չեմ բացառում, որ մի օր մի բարեկամի կնշանակեմ». Կարապետյանն՝ իր նշանակումների մասին
ԱՐԽԻՎԿառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Մամուլը ողողված է հրապարակումներով, որ դուք ձեր մտերիմներին, բարեկամներին եք նշանակում տարբեր պաշտոններում. Հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրերը»:
«Չեմ բացառում, որ մի օր մի բարեկամի կնշանակեմ, եթե նա արժանի է, սակայն դեռ մի բարեկամի չեմ նշանակել, եթե գիտեք, հուշեք: Ես նշանակում եմ նրանց, ում վստահում եմ»,- պատասխանեց Կարապետյանը: