Եվրասիական լիգայի համար Հայաստանը կարող է արժանի ներկայացուցիչ պատրաստել. Գազաև
ՍպորտՌուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը sport-express-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոել է նաև Եվրասիական լիգա ստեղծելու տարբերակի մասին.
«Կարելի է մտածել ԵԱՏՄ-ի կազմում ընդգրկված երկրների համար (որոնք հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո) միասնական լիգա ստեղծելու մասին: Ռուսաստանից բացի, ցանկում են՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը: Իհարկե միասնական լիգայի պայմանները պետք է տարբերվեն Միացյալ առաջնությունից, որում Ռուսաստանը և Ուկրաինան կունենային հավասար թվով ներկայացուցիչներ: Այստեղ առավելություն կունենար Ռուսաստանը, բայց մյուս երկրներն էլ կկարողանային իրենց լավագույն ակումբներին ներկայացնել լիգայում: Վստահ եմ` արժանի ներկայացուցիչներ կարող էին պատրաստել և’ Ղազախստանը, և’ Բելառուսը և’ Հայաստանը: Ակումբի ղեկավարները նոր շարժառիթ կունենային: Իսկ հետո կմիանային նաև մյուս երկրները»,-նշել է մարզիչը: