ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի 

Հայաստանում սերնդափոխությունը սկսվում և ավարտվում է խոսքերով...

Վերլուծական

Ասում են՝ եթե ցանկանում ես իրական պատկերացում կազմել երկրի կամ ժողովրդի ապագայի մասին, ապա նայի՛ր նրա երիտասարդությանը: Արդարև, երիտասարդության, նոր սերնդի դերակատարությունը որևիցե ոլորտի զարգացման ու առաջընթացի գործում դժվար է թերագնահատել, քանի որ պետք չէ մոռանալ, որ ինչպիսին էլ լինի ներկան՝ խոստումնալից, թե՝ կրիտիկական, անցողիկ է, ժամանակի մեջ մի ակնթարթ, որ այսպես թե այնպես անցյալ է դառնալու՝ իր տեղը զիջելով այն ապագային, որի հիմքերը դրվում են ներկա ժամանակում:

Գաղտնիք չէ, որ ինչպես մարդկային գործունեության ամեն մի բնագավառ, քաղաքականությունը ևս ենթարկվում է ժամանակի օրենքներին. այստեղ նույնպես ժամանակ առ ժամանակ կարիք է զգացվում անխուսափելի սերնդափոխության, որ գալիս է լրացնելու այն բացը, որ իրերի ու ժամանակի բերումով առաջանում է դաշտում. այս իմաստով Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը ևս բացառություն չէ, ու երկիրն այժմ կանգնած է նման հրամայականի առջև: Վաղուց օրախնդիր հարցի է վերածվել այն, թե ովքեր են պատրաստվում մոտակա ապագայում փոխարինել քաղաքական դաշտի հնաբնակներին՝ ավագ սերնդին, որի հետ, ըստ էության, այլևս մեծ հույսեր կապելն անիմաստ է: Ցավալին այստեղ այն է, սակայն, որ մեզանում կարծես ամեն կերպ փորձ է արվում միանգամայն արհեստական հողի վրա զարկ տալ մի պրոցեսի, ստեղծել մի իրավիճակ, երբ միայն ընտրյալներին ու, խոշոր հաշվով, իրականության հետ որևիցե առնչություն չունեցող երիտասարդներին է արտոնված լինելու սեփական խոսքն ասելու հասարակական-քաղաքական կյանքում՝ այդպիսով դառնալով ոչ թե խթան, այլ իսկական արգելք՝ Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների կյանքի կոչման ճանապարհին: Ասել կուզի՝ ամեն կերպ փորձ է արվում վիժեցնել երկրում իրական սերնդափոխության գործընթացը՝ դրանում ներարկելով արհեստածին տարրեր, որոնք, բնականաբար, չեն կարող արտահայտիչը լինել այն նպատակների ու համաժողովրդական երազանքների, որ կապված են ապագայի հետ. դաշտը բառացիորեն հագեցած է ջերմոցային պայմաններում աճեցրած տարրերով, որոնց միակ նպատակը սերնդափոխությունը պարզ ձևականության վերածելն է, այսիքն՝ այն դրական փոփոխությունների վիժեցումը, որ ակնկալվում են սերնդափոխության հետ մեկտեղ:

Իսկ այս ամենը մի շատ բնական հարց է առաջ բերում՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը: Ելքը մեկն է՝ չխաբվել. սերնդափոխությունն այն գործընթացներից է, որը չի կարող սկսվել ու ավարտվել վերևների թելադրանքով: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե արհեստական պատվաստումներ անելով, դաշտը կառավարելով կամ այլ նմանատիպ ճամարտակությունների օգնությամբ կարող են բնական դարձած սերնդափոխության գործընթացը վիժեցնել ու բովանդակազրկել, չարաչար սխալվում են, քանի որ գալու է ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ հանրության առավել ակտիվ ու գիտակ հատվածը սեփական շտկումներն է անելու սկսված գործընթացում՝ դառնալով իրական սերնդափոխության այն լոկոմոտիվը, որն իր հետևից է տանելու ամենալայն մասսաներին, որն իր ներսում կոնցենտրացնելու է երիտասարդության ողջ մտավոր ներուժը՝ վերափոխելու երկիրն այնպես, որ այն կարճ ժամանակ անց դառնալու է գրեթե անճանաչելի: Այդ պոտենցյալը կա, գաղափարական հիմքերն էլ արդեն գցված են, ինչը չի կարող փաստի առաջ չկանգնեցնել նրանց, ովքեր այս ամենի հետ կապված սեփական ծրագրերն ունեն ու որոնց շահերից չի բխում որևիցե իրական բարեփոխում, մանավանդ այնպիսիք, որոնք արդյունք են հանդիսանալու համաժողովրդական կոնսոլիդացիայի ու գաղափարական վերաարժևորումների:

Այն ուժը, որ ամենամոտ ապագայում ծնունդ է առնելու հասարակության խորքերից, կոչված է լինելու դառնալու այն խթանիչ ուժը, որի շնորհիվ լուծվելու են այն բոլոր պրոբլեմները, որոնք վաղուց անլուծելի են դարձել մեզանում՝ խորն արմատներ գցելով հայաստանյան իրականությունում. համահասարակական միասնություն դրսևորելու պարագայում որևիցե պրոբլեմ անլուծելի չի մնալու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ամենադիտված